Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը անեկդոտեր է պատմում

Հոկտեմբեր 24,2014 18:23

Այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ մի քանի դիտարկումներից հետո որոշեց կատակել ու անեկդոտներ պատմել՝ 88-ի շարժումից:

«Հանրահավաքներից մեկի ժամանակ սրանից ավելի շատ ժողովուրդ էր, մոտենում էմի կողմնակի մարդ ու հարցնում՝ ապեր, էս ի՞նչ հաշից ա, ինչի՞ եք կանգնել ու գոռգոռում: Պատասխանում են՝ «Ղարաբաղն ենք ուզում»: «Ղարաբաղը՞, Սոչին ուզեք, Սոչին, Սոչին ավելի լավ տեղ ա»:

Նա նաեւ պատմեց. «Միացեք վանկարկումներով կոչ էին անում մարդկանց միանալ երթին: Մայթին կանգնած մեկը «միացեք, միացեք» կոչին բարձրաձայն պատասխանեց՝ արա՜, ձեր էշ խելքին ընգա, մաշնես կոխին»:

Առաջին նախագահը նաեւ պատմեց, թե ինչպես է հանրահավաքներին եկած մի քյավառցի ասել. «Մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը, քյավառցի լինելով հայտարարում եմ, Քյավառը մինչեւ հարցի լուծումը արաղադուլ է հայտարարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Իր պես նավթալինոտ ՛՛հումոր՛՛

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031