Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց և Նոր Նորքի կենտրոնական գրադարան այցելության մասին

Հոկտեմբեր 24,2014 18:16

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Քաղաքապետը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված այսօր արդեն իր դռներն է բացել ավելի քան 450 սաների առջև, նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կավելանա կրթօջախի դիմորդների թիվը: Դպրոց հաճախող սաների ծնողները ևս շնորհակալություն են հայտնել քաղաքապետին մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ այս կառույցն արդեն լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին. «Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում:  Վստահեցնում եմ, որ այս ծրագրերը լինելու են շարունակական, և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետզհետե կստանան լուծումներ», – շեշտել է քաղաքապետը:

010

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի կենտրոնական գրադարան, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: Գրադարանի տնօրենն ու աշխատակիցներն էլ, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների քանակի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստանում գրադարանում առկա գրականության պահպանման խնդիրը:

 

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031