Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Գագիկն էլ լիներ, պիտի ասեի Ռուբիկ»

Հոկտեմբեր 24,2014 18:12

Այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքին ուշագրավ դեպք եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ: Նրա ելույթին հարթակից ինչ-որ մեկը խանգարում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհատեց ու կամաց, բայց լսելի հարցրեց՝ մի րոպե, ինձ մի՛ խանգարի, Ռուբի՛կ:

Նա նկատի ուներ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ «Ռուբիկը չէր»: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասաց. «Գագիկն էլ լիներ, պիտի ասեի Ռուբիկ»:

Հանրությունը ծափահարեց՝ կատակի համար:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հռիփսիմե Ջեբեջյան, դու մի բան մոռացել ես գրել:Այդ պահին այնտեղ մի քանի շնաճանճեր էին բզզացնում:Այս մասին մոռացել եք գրել և գուցե լրացուցիչ հաղորդագրություն պատրաստեք:Ամոթ է չէ,ամեն կարգի հիմարություն հո չի կարելի հրապարակ հանել:

    • Ռուբեն says:

      Շատ խիստ ես, եղբայր, երևում է` կատակներ չես սիրում: Եվ հետո` Հռիփսիմեն բոլոր ընթերցողներին հո չի հարցնելու, թե որ մանրամասնությունները գրի. որոնք հանկարծ “հիմարության” տպավորություն չթողնեն: Համբերատար եղիր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031