Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ

Հոկտեմբեր 24,2014 18:20

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի հանդիպումը Լիտվայի արտաքին Գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը: Եվ մենք շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման այս վերընթաց դինամիկան: Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետայսու ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընդլայնման ուղիով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախարար Լինկյավիչուսը նշեց, որ Լիտվան ջանում է հնարավորինս ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում էին երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական հարաբերությունները, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, ինչպես նաև խոսեցին Հայաստան-ԵՄ հարաբերություններին մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտությամբ հիշատակեց, որ Լիտվան պատկանում է այն երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Սեյմասի կողմից 2005թ. Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստեց Լիտվայի ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:

Էդվարդ Նալբանդյանը Լինաս Լինկյավիչուսին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարները քննարկեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձան ուկրաինական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։

Էդվարդ Նալբանյանի և Լինաս Լինկյավիչուսի հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031