«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
-Պարոն Զաքարյան, ի՞նչ ակնկալիք պետք է ունենա ժողովուրդը եռյակի հանրահավաքներից, որոնք անցկացվում են այս փուլում:
-Ես ոչ մի ակնկալիք էլ չունեմ, այդ եռյակից ոչ մեկին չեմ հավատում: Կարծում եմ, դա ժողովրդին հերթական անգամ ծովը տանելու և ծարավ հետ բերելու քաղաքականություն է, աթոռակռիվ է, ուրիշ ոչինչ:
-Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բազմամարդ հանրահավաքներից էր, ինչո՞վ եք բացատրում մարդկանց ակտիվությունը:
Կարդացեք նաև
-Եթե ԲՀԿ-ն ուզենա, կարող է մի 100 հազարանոց հանրահավաք էլ անի, դա կապ չունի: Այսօր ինչպես ՀՀԿ-ն կարող է անել բազմամարդ հանրահավաք, այնպես էլ ԲՀԿ-ն կարող է անել: ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ ամենաշատ գումար բաժանող կուսակցությունն էր: Բացի այդ, այսօր այս ռեժիմից հիասթափված մարդիկ շատ-շատ են և ըստ այդմ որոշ մարդիկ էլ հանրահավաքներին գնում են ինչ-որ սպասումներով, բայց, իհարկե, շատ հիասթափված հեռանում են այնտեղից: Ամեն անգամ այդպես մոլորվածների մի խումբ է լինում, մոլորված վատ իմաստով չեմ ասում, լավ իմաստով եմ ասում, որ այդ խեղճ մարդիկ փրկություն են փնտրում՝ իրենց վիճակից դուրս գալու համար, բայց գնում են հերթական անգամ խաբվելու:
-Այդ դեպքում ստեղծված իրավիճակում, ձեր կարծիքով, ո՞րն է ելքը, եթե մի կողմից մարդիկ հիասթափված են իշխանություններից, բայց մյուս կողմից էլ չկա ընդդիմություն, որին կարելի է հավատալ:
-Փրկության ելքը ժողովրդի ձեռքում է, հերիք է այդ կուսակցություններին հավատան, կուսակցությունների մեջ չէ մեր փրկությունը: Ինչքան մենք շարունակենք կուսակցություններին հավատալ, այնքան վատ: Հայաստանում կուսակցություն չկա, եթե կան մեկ-երկուսը, նրանք էլ ուժ չունեն: Այս փոքր երկրին կուսակցություն պետք չէ, մեր կուսակցությունը պետք է մեր ազգը, մեր ցեղը լինի: Դա միակ կուսակցությունն է, որ մենք պետք է ունենանք, ոչ թե ընկնենք ինչ-որ քոփի անենք ուրիշ երկրներից: Մեզ ոչ էլ էդ կուսակցական լիդերներն են պետք, որովհետև տեսել ենք, թե ինչպես են նրանք դավաճանել ժողովրդին: Նայենք հերթով բոլոր այդ կուսակցական գործիչներն ունեն ժողովրդին դավաճանելու իրենց պատմությունը: Ամեն մեկն ինչ-որ փուլում շատ ուժեղ դավաճանել է ժողովրդին, տարել է մոլորության, հիասթափության, կոտորվելու, որից հետո մի ավելի մեծ ալիք արտագաղթ է սկսվել: Նույնն էլ լինելու է սրանից հետո: Դրա համար ես շատ ցավում եմ, որ կան հավատացողներ, որ որևէ կուսակցական կարող է իրենց փրկել: Մեր կուսակցությունները հիմնված են ինչ-որ բանդաների շուրջը, ինչ-որ կոնկրետ մարդկանց, փողի շուրջը, փողի կռիվ է: Խեղճ ժողովուրդն էլ մեջտեղում տուժում է՝ հավատալով սրան-նրան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում