«Այս իշխանություններն ի վիճակի չեն որեւէ բան փոխել: Այսօր ՀՀ-ում կան բոլոր նախադրյալները, այսօրվա հրամայականը՝ հասարակական պահանջը իշխանափոխությունն իրականացնելու համար: Մի կողմից կա իշխանություն՝ իր անհաջողություններով, ձախողումներով, մյուս կողմից՝ ընդդիմություն, իր միասնականությամբ եւ հստակ քայլերով: Մի կողմից կա իշխանություն՝ իր հետին նպատակներով վերարտադրվելու, մյուս կողմից կա ընդդիմություն, որի գործունեությունը բաց ու թափանցիկ է: Իշխանություն կա, որն ունի ժողովրդի հակակրանքը, մյուս կողմից կա ընդդիմություն, որն ունի ժողովրդի վստահությունը»,- Ազատության հրապարակում իր ելույթում ասաց Վարդան Օսկանյանը:
Նա հայտարարեց, որ այս հարթակի վրա կանգնած ոչ իշխանական քաղաքական ուժերի լիդերների ներկայությունն է, որ կարողացել են իրենց տարակարծությունները մի կողմ թողնել եւ միասնական բռունցք կազմել՝ ընդհանուր շահերի համար. «Այս ընդդիմությունը վայելում է ժողովրդի վստահությունը, պաշտոններ չի հետապնդում, իշխանափոխություն հասկանում է միայն ու միայն արդար, ազատ ընտրությունների միջոցով»:
Վարդան Օսկանյանն ասաց, որ այսօր Գագիկ Ծառուկյանը ճանապարհային քարտեզն է հրապարակելու եւ եթե իրենց պահանջները չկատարեն՝ հավաքված զանգվածը կրկնապատկելու են, բայց բոլոր քայլերն անելու են խաղաղ ճանապարհով, սահմանադրական ճանապարհով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քիչ ա մընում հավատամ, իմ արև: Էլ արդեն ոչ մի հույս չի մնացել: Գա-գո, Գա-գո-մալդեց: Ինչ որ ազգեր անհետացել են տարբեր ժամանակներում: Յարաբ տենաս ո՞նց ա էղել: Երևի սենց: Շեռժիկ, Շաշիկ, Գագուլիկ… Իմ հայրենիք, թշվառ, անտեր…
Պըլըպուղին մւնետիկներ է ուղարկում ժողովրդին հայտնելու այն ինչ օրը հավաքվելւ գյուղամեջ:Հավաքվում են մարդիկ,Պըլըպուղին կանգնում է հարթակին ու հարցնում՝ժողովուրդին,- գիտեք ինչու ենք հավաքվել:Լսվում է ո ո չ:ԴԵ որ չգիտեք,ինչի եք հավաքվել,ցրվեք ձեր տները:Մի քանի օրից նորից ժողովուրդին հավաքում են,նորից նույն հարցին ժողովուրդը պատասխանում է այո ո ո:Պըլըպուղին ասում է ,-թե որ գիտեք,ինչի եք հավաքվել,ցրվեք ձեր տները:Երրորդ անգամ հավաքից առաջ մարդիկ պայմանավորվում են՝մի մասը ասի այո,մյուս կեսը՝ոչ:Հաջորդ հանդիպմանը հնչած հարցին մարդկանց կեսը ասում է այո,մյուս կեսը՝ոչ:Այդ դեպքում ով գիտի թող պատմի չիմացողին,ցրվեք ձեր տները:Երկար ստացվեց,բայց ուսանելի է,թե? ոչ:Ինքներդ որոշեք: