«Գիտությունը մեռած է, ուսանողությունը՝ ամորձատված է: Ողնաշարներդ ուղղեք, դուրս եկեք հրապարակ: Այստեղ է հայ ժողովրդի պատմություն կերտող մասը»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա դիմեց խոհանոցային, ֆեյսբուքային ընդդիմադիրներին. «Եկեք միացեք այս հասարակ ժողովրդին, մեր պայքարին եւ ձեր ցանկություններն ի կատար կածվեն»:
Նա նաեւ դիմեց սփյուռքահայերին՝ ասելով, որ եկեք օգնեք, Հայաստանը հեռվից սիրելու երկիր չէ. «Մենք այնքան անգրագետ չենք, որ թողնենք այս հաղթանակը այնպես անցնի: Մենք ենք գալու ձեր ետեւից: Առաջնորդեք, մենք ձեր հետեւից գալու ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ