Ազատության հրապարակում հանրահավաքը սկսվել է: Հարթակում են եռյակի լիդերները:
Րաֆֆի Հովհաննիսյանը, սովորության համաձայն հարթակին մոտեցավ ժողովրդի միջից, մեկ առ մեկ բոլորին բարեւելով, համբուրելով:
Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ այսօր Ձեր խոսքն ամբողջակա՞ն է լինելու, որովհետեւ նախորդ հանրահավաքին այն կիսատ մնաց: Նա պատասխանեց. «Իմ խոսքը կարեւոր չէ: Կարեւոր է ժողովրդի խոսքը: Որ խոսքը գործ դառնա»:
Հանրությունը շատ ջերմ ընդունեց նաեւ Գագիկ Ծառուկյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հավաքվածները, եթե նախորդ հանրահավաքում գոռում էին Ծա-ռուկ-յան, այսօր գոռում էին՝ Լեւոն, Լեւոն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Երևի հանրությունը ավելի խելացի է դառել, երբ ավելի շատ սկսել է վանկարկել Լևոն,Լևոն,քան շատ լրագրողներ,որոնք <> թագ էին ուզում տեսնել թագի չձգտող Ծառուկյանի գլխին: