Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Եռյակը կդառնա երկյակ»

Հոկտեմբեր 24,2014 17:28

«Մի՛ սպասեք, որ երկրորդ հանրահավաքի ընթացքում ինչ-որ լուրջ բան կլինի»,- այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական եռյակի երկրորդ հանրահավաքին, հայտարարեց հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

Նա համարում է, որ այսօր դժվար թե իշխանափոխություն կլինի, քանի որ ըստ նրա՝ իշխանություններն այնքան չարիքներ են գործել, որ մեկ ժամվա ընթացքում չեն լքի Հայաստանը:

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ եռյակի առջեւ կանգնած է մի ամբողջ բանակ, անվտանգության համակարգ եւ ոստիկանություն: Եվ ըստ նրա կանխատեսման՝ եռյակը շուտով կդառնա երկյակ. «Բնական է՝ պետք է աշխատեն քանդել, տրոհել, բաժանել, որպեսզի հանկարծ չիրագործվի իշխանափոխությունը: Եվ այդ մասնակիցների 90 տոկոսը կապ չունի այն բարիքների հետ, որոնք մի քանի տոկոսով օրուգիշեր ուտում են»:

Անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ պարոն Եղիազարյանը նշեց, որ ընդդիմություն լինելը նշանակում է ոչ մի բան չունենալ, հետապնդվել. «Հիմա ինձ ասում եք՝ Արթուր Բաղդասարյանը ընդդիմություն է: Այո՛, տեսանք մարտեր հողի կտորի համար, բայց դա այգու տարածքն է, դա հանրային օգտագործման տարածքն է: Խելքի եկե՛ք, տեսե՛ք ի՞նչ եք անում ընդհանրապես: Դուք տեսե՞լ եք ընդդիմություն, որ մի հողակտորի համար մարտեր վարի իշխանությունների հետ»:

Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, որ ԱԺ ոչ իշխանական եռյակ ոչ մի կուսակցություն չմտնի: Եթե եռյակի կազմի մեջ մտնեն այդպիսի ընդդիմադիրներ, ապա ըստ նրա՝ ամբողջ դաշտը իր գույնը կփոխի՝ կդառնա գորշ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031