Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ինքնիշխանություն»-ը հարաբերական է դարձել. Պուտին. РИА Новости

Հոկտեմբեր 24,2014 17:19

Ազգային ինքնիշխանություն հասկացությունը շատ երկրների համար հարաբերական է դարձել, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային ինքնիշխանության» գաղափարը երկրների մեծամասնության համար հարաբերական արժեք է դարձել: Ըստ էության այսպիսի բանաձև է առաջ քաշվել՝ ինչքան ուժեղ է աշխարհում միակ ուժի կենտրոնի նկատմամբ հավատարմությունը, այնքան մեծ է այս կամ այն իշխանության լեգիտիմությունը», – ասել է Պուտինը Սոչիում «Վալդայ» ակումբի միջազգային ժողովի ժամանակ:

«Մեկ երկրի և նրա դաշնակիցների, այլ կերպ ասած՝ նրա արբանյակների, գերիշխանության պայմաններում համաշխարհային խնդիրների լուծումներ գտնելը վերածվել է սեփական բաղադրատոմսերը որպես համընդհանուր արժեքներ պարտադրելը: Այդ խմբի հավակնություններն այնքան են մեծացել, որ իրենց կուլիսներում ստեղծած մոտեցումները որպես միջազգային հանրության կարծիք են հրամցնում», – ասել է նա:

Հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ Սառը պատերազմն ավարտվել է առանց խաղաղության կնքման և ԱՄՆ-ին համեմատել է ցածր դասից արագ հարստացած մարդկանց՝ «նուվորիշներ»-ի հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031