Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ե՛վ, ե՛ւ»-ը հեքիաթի ժանրից է»

Հոկտեմբեր 24,2014 17:00

«Մենք այնքա՜ն թույլ դիվանագիտություն ունենք»,- այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ ստեղծված անհասկանալի իրավիճակում Հայաստանը պետք է մի ուղիով ընթանա՝ «կա՛մ, կա՛մ». «Այդ «ե՛ւ, ե՛ւ»-ը հեքիաթի ժանրից է: Իհարկե՛, եվրոպացիները կգնան- կգան, բայց «ե՛ւ, ե՛ւ» կոչվածը այդ մենք չէ, որ պիտի անենք: «Ե՛վ, ե՛ւ»-ի համար կան խորհրդատուներ, կան երկրներ, կան լրջագույն մարդիկ, որոնք այդ «ե՛ւ, ե՛ւ»-երով կզբաղվեն: Դա միայն բնակչությանը հանգստացնելու, իրենց էլ սփոփելու համար է, որ մենք կլինենք կամուրջ երկու արժեքների միջեւ»:

Սակայն նա համարում է, որ Հայաստանը երբեք չի կարող դառնալ այդ կամուրջը, քանի որ ըստ նրա՝ իշխանությունները երկու միլիոն մարդու խնդիր չեն կարողանում լուծել. «Հենց առաջին անգամ ոտքը դնեն՝ կամուրջը մի անգամից փլվելու է, ավելի լավ է զբաղվեն տնտեսությամբ. Մարդիկ սոված են այսօր, քան թե կամուրջ կառուցեն, որը հեքիաթների բնագավառից է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031