Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հայերեն բառերի էլ հային իր ցավը հասկանալի է». ռեժիսոր

Հոկտեմբեր 24,2014 16:48

Երեք-չորս ամիս առաջ Էլինա Սամարինան մեր հիմնադրամ եկավ իր գրած երգով ու չգիտեր՝ ինչ աներ այն: Մարդը հիանալի երգ էր գրել, բայց չգիտեր՝ ինչ անել»,- ասում է «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի տնօրեն Ստեֆան Հեքիմյանը:

Խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր երգի («Արարատն է վկա») մասին է, որի տեսահոլովակն այսօր ներկայացվեց «Մեցցո» ակումբում:
Ս. Հեքիմյանը, որը տեսահոլովակի պրոդյուսերն է, պատմեց, թե ինչպես է որոշել այդ երգի համար տեսահոլովակ նկարահանել. «Այդ երգն իմ ներսում ամեն ինչ տակնուվրա արեց, քանի որ պապիկս Եղեռնը վերապրած հայերից էր: Եվ երբ ես փոքր էի, անընդհատ խնդրում էի նրան, որ պատմի իր կյանքի պատմությունը, պնդում էի այնքան, մինչև որ նրա աչքերից արցունքներ էին գնում: Ես չէի հասկանում, որ նրան ցավ եմ պատճառում… Եվ ահա ինձ տալիս են մի երգ, որը կարծես պապիկի անկեղծ պատմություն լինի թոռանը, ու ես հասկացա, որ մենք ողջ աշխարհի հետ պիտի կիսվենք մեր ցավով, մեր ողբերգությամբ»,- ասաց Ս. Հեքիմյանը:

Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանն էլ ասաց, որ այն նկարահանելու գաղափարն իրեն շատ հեշտ է տրվել, որովհետև, նրա խոսքով, ամեն հայի մեջ դեռ մանկուց են նստած մեր տատերից ու պապերից լսած պատմությունները. «Տեսահոլովակի հիմքում այնպիսի սյուժե է, որը կարող է շատ-շատ ընտանիքների պատմությունների հետ համընկնել: Ես ցանկացա ոչ թե մեկի ողբերգությունը ներկայացնել, այլև մի ողջ ազգի: Տեսահոլովակի հերոսի կերպարը հավաքական է և հասկանալի շատերին: Ընդ որում, շեշտը դրել եմ նրա վրա, որ կերպարը հասկանալի լինի ոչ միայն հայերին, այլև օտարներին»,- նշեց նա:

«Արարատն է վկա» երգը, որը կատարում է Էդուարդ Մհերը, ձայնագրվել է երկու լեզվով՝ ռուսերեն ու անգլերեն. «Չենք ուզում տեսահոլովակի հայերեն տարբերակը ձայնագրել, որովհետև առանց հայերեն բառերի էլ հային իր ցավը հասկանալի է,- բացատրում է տեսահոլովակի ռեժիսորը,- մեր խնդիրը օտարներին իրազեկելն է: Ես կարծում եմ, որ ամենակարևորը ասելիքը, գաղափարը տեղ հասցնելն է, այն հնարավորինս շատ երկրներում տարածելը, և այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են»:
Ս. Գաբյանը տեղեկացրեց, որ տեսահոլովակն այսօրվանից արդեն հասանելի կլինի համացանցում:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031