Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երեխաների շուրջ 30 %-ը սակավարյունություն ունի

Հոկտեմբեր 24,2014 16:43

«Մանկական քաղցկեղի բուժման համար հայաստանյան հիվանդանոցները դեռ հեռու են միջազգային չափանիշներից: Եթե չունենք կրթված մասնագետներ, ինչքան էլ հիվանդանոցները տեխնիկայով զինենք, զինանոցն անպիտան կլինի առանց որակյալ մասնագետների: Այս միջոցառումը նվիրված է մասնագետներին դարձնել առաջնակարգ, որը ինչպես մնացած բնագավառներում, այս ոլորտում եւս բարելավումների կարիք կա»,-այսօր` Մանկական բժիշկների 4-րդ ազգային կոնֆերանսի ժամանակ, որն անց էր կացվում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սերգեյ Սարգսյանը:

Նա ասաց, որ 2 տարին մեկ ասոցիացիան կազմակերպում է նման գիտաժողով, որի հիմնական նպատակը սոցիալական, կրթական է: Այս 2 օրերի ընթացքում մանկաբույժները, ընտանեկան բժիշկները կլսեն դասախոսություններ մանկական տարիքում ինֆեկցիաների, մանկական սակավարյունության, նյարդաբանական հիվանդությունների, սնուցման խանգարումների վերաբերյալ, որոնք ներկայացնելու են առաջատար մասնագետներ՝ Հայաստանից, 9 պրոֆեսոր ՌԴ-ից, Շվեյցարիայից, Վրաստանից, Դանիայից: Գիտաժողովին մասնակցում է շուրջ 350 բժիշկ:

Պարոն Սարգսյանը նշեց, որ չնայած մանկական մահացությունների թիվը իջել է, բայց ինչպես բոլոր երկրներում `Հայաստանում եւս կան խնդիրներ. «Դեռ չլուծված խնդիրներ ունենք նորածնային հասակի երեխաների կառավարման, վաղ հասակում երեխայի սնուցման հարցերի կարգավորման, սակավարյունության վերաբերյալ, քանի որ հայ երեխաների շուրջ 30 %-ի մոտ նկատվում է սակավարյունության նշաններ»:

Մեր զրուցակցի ներկայացմամբ, կարեւոր խնդիրներից են նաեւ երեխաների զարգացման խանգարումները. «Եթե նախկինում մի շարք հիվանդությունների պատճառով երեխան մահանում էր, ապա հիմա փրկում են մահից, բայց զարգացման խնդիրները, միեւնույն է, կան»:

Գիտաժողովի մի հատված նվիրվելու է Հայաստանում կատարված գիտական աշխատանքների ներկայացմանը, իսկ բոլոր մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայագրեր:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031