Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Եթե եռյակը վերցնի «Օրինաց երկրին», դավաճանի պիտակը նրանց վրա էլ կկպչի»

Հոկտեմբեր 24,2014 15:58

««Օրինաց երկիրը» շատ կուզենար մասնակցել հանրահավաքին, բայց նրան չեն ընդունի»,- այսօր՝ հոկտեմբերի 24-ին «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը դավաճանել է իր ժողովրդին, եւ այդ արարքը ժողովուրդը չի ների. «Եթե նրանք վերցնեն «Օրինաց երկրին», դավաճանի պիտակը նրանց վրա էլ կկպչի»:

Նա համարում է, որ մյուս կուսակցություններն էլ կուզենային մասնակցել հանրահավաքին, բայց ամեն մի կուսակցություն մի գործարքի մեջ է. «Դա նորմալ է, բոլոր կուսակցություններն էլ պետք է լինեն ամբարտավան, բա էլ ի՞նչ կա այս աշխարհում, ինչո՞վ պետք է զբաղվես: Այս բոլորը խանգարում է նման միությունների կայացմանը: 12 կետերում շատ նորմալ բաներ կան, որ եթե նորմալացվի կյանքը, պետք է այդ պահանջները կատարվեն, իրենք էլ գրել են: Բայց այդտեղ չկա կյանքի նոր փիլիսոփայություն, եւ քանի դեռ չկա, բոլորին էլ հասկանալի է, որ շարունակելու ենք ապրել այդ նույն կյանքով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031