Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Լիդա Հակոբյանին սպառնացել են վնասել. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 24,2014 15:29

Երեկ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացիական գործով դատական նիստին պատասխանող Սեդա Խուրշուդյանը սպառնացել է վնասել հայցվորի ներկայացուցչին՝ փաստաբան Լիդա Հակոբյանին:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պատասխանողը դատական նիստերի դահլիճում ինքնավնասման փորձ է կատարել՝ ցանկանալով բենզին լցնել իր վրա և այրել, ինչպես նաև հայտարարել է, որ նախ իրեն կվնասի, ապա՝ փաստաբանին, ինչը կանխվել է դատական կարգադրիչների կողմից:

Փաստաբանը ստեղծված լարված իրավիճակում ահազանգել է իրավապահներին, սակայն մինչ այժմ գրավոր հաղորդում չի ներկայացրել:

Մեզ հետ զրույցում փաստաբան Լիդա Հակոբյանը նշեց, որ իրեն ապահով չի զգում և որ անպայման դիմելու է և՛ Փաստաբանների պալատին, և՛ իրավապահ մարմիններին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031