Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Ողջ քաղաքական դաշտում կա միայն մի գաղափարախոսություն՝ փողը՝ որպես Աստված»

Հոկտեմբեր 24,2014 15:05

«Մեզ մոտ բուռն փոփոխությունների շրջան է սկսվում»,- այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա նշեց, որ երեք վտանգ կա: Դրանցից առաջինը այն է, երբ ոչինչ չի փոխվի, իրավիճակը սկզբունքորեն նույնը կմնա, երկրորդ վտանգն այն է, որ վիճակի հաղթահարումը կբերի երկրի ներսում ցնցումների, որը կարող է դառնալ սարսափելի աղետ, երրորդը՝ եթե երկիրը կարողանա դուրս գալ այդ ցնցումներից, կարող է նորից վերարտադրել վիշապի արքայությունը:

Անդրադառնալով այսօր սպասվող ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքին՝ պարոն Մանուչարյանն ասաց, որ այսօր կա՛մ գործողությունների սկիզբն է լինելու, կամ՛ էլ ասվելու է, թե այդ սկիզբը ե՞րբ եւ ինչպե՞ս է լինելու, հակառակ դեպքում՝ սկսվելու է սպասելիքների անկում:

«Հայաստանի ողջ քաղաքական դաշտում կա միայն մի գաղափարախոսություն՝ փողը՝ որպես իշխանություն, փողը՝ որպես Աստված: Ուրիշ գաղափարախոսություն Հայաստանի քաղաքական դաշտում չկա, դա վերաբերում է նաեւ եռյակին: Այդ պատճառով՝ խորքային իմաստով Հայաստանը գաղափարների մեծ ծարավ ունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031