Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանները չէին ներկայացել

Հոկտեմբեր 24,2014 14:49

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 31-ին, քանի որ այսօր Վարդան Պետրոսյանը պաշտպան չուներ:

Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին տեղեկացրել էր իր վատառողջ լինելու մասին, իսկ նախորդ նիստում ներգրավված նոր պաշտպանից՝ Սամվել Ջաղինյանից ոչ իր պաշտպանյալը, ոչ էլ դատարանը տեղեկացված չէին: Դատավորը հիշեցրեց, որ Պետրոսյանն ունի 4 պաշտպան, բայց քանի որ նրանցից որեւէ մեկը ներկա չէր, հետեւաբար անհնար էր շարունակել դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Վերջերս լուրերով դիտում էի Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստից հատված ու նկատեցի, որ նիստերի դահլիճում փակցված ՀՀ զինանշանում 4 թագավորությունները խորհրդանշող հատվածներում գույները ճիշտ չէին` վերևից ձախ` կապույտ, վերևից աջ՝ կարմիր, ներքևից ձախ՝ կարմիր, ներքևից աջ՝ կապույտ: Որքան գիտեմ, հակառակը պիտի լիներ, գուցե փոխվել է, տեղյակ չեմ….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031