Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը նորմալ է վերաբերվում երկրում անցկացվող հանրահավաքներին` համարելով բնականոն գործընթաց, որն ընդունված է տարբեր երկրներում: «Ցանկացած երկրում այդ հանրահավաքները գոյություն ունեն, որովհետեւ մարդն ունի իր խոսքի ազատությունը եւ դա ապացուցում է, որ մեր երկիրը ժողովրդական երկիր է, որտեղ կարող են շատ խաղաղ կերպով հանրահավաքներ, ցույցեր կազմակերպել եւ իրենց սրտի խոսքն արտահայտել»,-ասաց պարոն Կարապետյանը եւ նշեց, որ ընդդիմությունը միշտ պետք է զգոն լինի, բարձրացնի երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները, որոնք պետք է իշխանությունները լուծեն, թեեւ գտնում է, որ բարձրացված խնդիրներն արդեն լուծման ճանապարհին են:
«Իսկ ինչ վերաբերում է եռյակին, ես եռյակի համատեղ որոշման մասին չեմ կարողանում կողմնորոշվել, որովհետեւ ինչքան ես հասկացա` այդ ամենը թողնում են ժողովրդին, ժողովուրդը որոշումներ կայացնի, որը շատ ճիշտ եմ համարում…», – հավելեց Աժ պատգամավոր Արմեն Կարապետյանը:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ