Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մեղմումը հնարավոր չէ. Մերկել. Росбалт

Հոկտեմբեր 24,2014 14:35

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեղյալ հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ուկրաինայի և Դոնբասի զինյալների միջև Մինսկում ձեռք բերված համաձայնությունը չի պահպանվում: Փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով Գերմանական լրատվական գործակալությանը:

ԵՄ-ում եկել են այն եզրահանգման, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը չի պահպանվում, և Մինսկի պայմանավորվածությունից հետո արդեն 300 մարդ է զոհվել:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի մասնակիցները որոշել են չեղյալ չհայտարարել Ռուսաստանի դեմ ձեռնարկած քայլերը և Մոսկվային կոչ են արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և պատասխանատվություն վերցնել Մինսկի համաձայնագրի իրագործման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանին Ղրիմի միակցման և Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պատճառով ԵՄ երկրների ղեկավարներն այս շաբաթ կայանալիք հանդիպմանը չեն նախատեսում քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները թեթևացնելու հարցը:

Սպասվում է, որ ԵՄ երկրների դեսպանները պատժամիջոցների հարցը կդիտարկեն հաջորդ շաբաթ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031