Գեղանկարիչ Զուլում Գրիգորյանն օրերս «Նարեկացի» արվեստի միությունում հայտարարել էր, թե իր որոշ նկարներ վնասված ու փոշու մեջ կորած է գտել Հայաստանի ազգային պատկերասրահում, հետո դրանք վերանորոգել ու հետ է վերադարձրել:
Aravot.am-ը այդ մասին մեկնաբանություն խնդրեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանից: «Զուլում Գրիգորյանը թյուրիմացաբար խառնել է մի բան՝ իր աշխատանքները երբեք Ազգային պատկերասրահի պահոցներում չեն եղել, դրանք պահվել են Ամիրյան փողոցում գտնվող, ՀՀ մշակույթի ենթակայությամբ գործող Ցուցահանդեսային կենտրոնի պահոցներում եւ ոչ թե Ազգային պատկերասրահի»,-ասաց պարոն Միրզոյանը: Նաեւ հավելեց, որ իրենց պահոցներում նորմալ վիճակ է տիրում, ու այնտեղ պահվող աշխատանքները հրաշալի վիճակում են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ