«Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել: Բայց եթե առաջացել են խնդիրներ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության առումով, դա պետք է իրականացվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մասին այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն:
Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում որդեգրել այս հարցում: Այնուհետև ասաց. «Հույս ունեմ, որ երբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կստանա իր կոնկրետացումը, կլինի քաղաքական ուժերի և հասարակական շրջանակների լայն համաձայնություն»: Նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը ընդհանուր առմամբ դրական է:
Անդրադառնալով հայեցակարգի թույլ և ուժեղ կողմերին`պարոն Բուքիքիոն նշեց. «Չեմ գտնում, որ շատ թույլ կողմեր կան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մեջ, բայց միշտ էլ կա բարելավման տեղ:
Լավ կլիներ, որ փոքրամասնություններին նվիրված հատվածը ավելի ընդգրկուն լիներ: Դրական եմ համարում ընդդիմության լիազորությունների մեծացման հարցը, մասնավորապես ԱԺ փոխնախագահի պաշտոնում և կարևոր հանձնաժողովներում ընդդիմության դերակատարման տեսանկյունից»:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք այս խնդիրների լուծման առումով քաղաքական կամք առաջին հերթին անհրաժեշտ չէ՞, պարոն Բուքիքիոն պատասխանեց. «Իհարկե, քաղաքական կամքի անհրաժեշտություն ունենք, որ կարողանանք ընդունել այդ Սահմանադրությունը և այդ դրույթները Սահմանադրության մեջ: Այդ կամքը չափազանց կարևոր է, որ լինի հասարակության կամքը, ոչ թե վերնախավի: Սահմանադրությունը պիտի լինի հնարավորինս լայն հասարակական կոնսենսուսի արդյունք»:
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսների մտահոգությունը հիմնականում այն է, որ բարեփոխումներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը լուծելու համար, պարոն Բուքիքիոն պատասխանեց. «Դրանք բոլորը քաղաքական խաղեր են, և ես չեմ ուզում այդ խաղերում ներքաշվել: Նորից ասում եմ` վերջնական որոշումը, որ պիտի կայացվի, պիտի կայացվի ՀՀ շահերից ելնելով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ստրկատիրոջ նախրապանը հայտնել ա իրա ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ… 😀 😀 😀