Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ծառի, ինչի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Լարետա Վանյանը, տեղում, իսկ վարորդը՝ 1973 թ. ծնված Գևորգ Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն