Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան հեռուստաալիք է ստեղծում Հայաստանի իրադարձությունները լուսաբանելու համար. ТАСС

Հոկտեմբեր 24,2014 13:56

Եվրամիությունը պատրաստվում է ռուսալեզու լրատվական հեռուստաընկերություն ստեղծել Արևելյան գործընկերության երկրների համար (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Լեհական մամուլի գործակալությանը (ԼՄԳ):

Նախագծի հովանավորն է Ժողովրդավարության աջակցման եվրոպական հիմնադրամը, որը ղեկավարում է լեհ Եժի Պոմյանովսկին: Ծրագրի աշխատանքային անունն է՝ «Եվրոպական հեռուստակայան «Արևելյան գործընկերության» երկրների համար», ոմանք էլ այն անվանում են «Եվրոպայի ձայնը»:

Ըստ «ԼՄԳ»-ի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հաջորդ տարվա համար արդեն 3 միլիոն զլոտ է (1 միլիոն դոլար) հատկացրել.

«Մեզ համար կարևոր է, որ այն ժամանակակից հեռուստակայան լինի՝ բոլորին հասանելի և բարձր որակի: Եվրոպական կողմի ակտիվությունը լրատվական քաղաքականության հարցում ցածր է», – լրատվականին ասել է իրենց աղբյուրը:

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ փոխնախարար Կատաժինա Կացպերչիկը հայտնել էր, որ Հեռուստաալիքի հայեցակարգը պետք է պատրաստ լինի տարվա վերջին, որից հետո ԵՄ երկրները կգնահատեն նրա հեռանկարները:

«Հեռուստաալիքը ստեղծելու առնչությամբ խորհրդակցություններ են անցկացվում ինչպես ԵՄ ներսում, այնպես էլ նրանից դուրս: Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է: Խոսքն այն մասին է, որ անաչառ տեղեկատվություն հասնի «Արևելյան գործընկերության» երկրների բնակիչներին, որոնք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկանում են միայն ռուսական ԶԼՄ-ներից», – ասել է Կացպերչիկը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031