ՆՈՒՌ ծրագիրը մեծացնում է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր XO համակարգիչները բաշխվում էին են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին, ապա այս տարի արդեն ՆՈւՌ ծրագիրն ընդարձակել է աշխարհագրությունը և այժմ ընդգրկում է 6 նոր շրջաններ. Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի:
Դրանից բացի 2014 -2015 ուսումնական տարին ՆՈւՌ Ծրագիրը նշում է նաև մեծ տեխնոլոգիական ցատկով. 1-ից 4-րդ դասարանցիներին հանձնված XO տիպի դյուրակիր համակարգիչներից բացի, Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներին են հանձնվում Class Mate տիպի համակարգիչներ:
Class Mates տիպի համակարգիչները նախատեսված են պատանեկություն ոտք դնող աշակերտների համար: Class Mates-ը գործում է Windows 8 –ի հիման վրա, ինչ թույլ է տալիս կրթության մաքսիմալիզացում` ապահովելով տեքստերի մշակիչներով, աղյուսակների կազմման, աշխատանքների գեղարվեստական ներկայացման, տեսանյութերի ու խաղերի ստեղծման, ինչպես նաև համացանցում մեծ արագությամբ նավարկելու հնարավորություններ:
Նոր համակարգչն ունի նաև ստեղծագործական ջիղը խթանող ու դրա զարգացմանը նպաստող հնարավորություններ. Նկարելու և գունավորելու միջոցներ, համացանցային տեսախցիկ` ձայնագրիչով, որոնք թույլ են տալիս երեխաներին արտահայտվել և շփվել տեսողական դաշտում, թույլ է տալիս լուսանկարել ու տեսագրել, հետագայում այդ նյութերը խմբագրել: Բացի այդ, տալիս է նաև ընթերցանության միջոցներ, որ կօգնեն աշակերտներին սովորել ու բարելավել իրենց կարողությունները:
Արդեն ԼՂՀ-ում և ՀՀ-ում 7100 երեխա ստացել է նոր համակարգիչ, որից 750-ը Class Mate տիպի, որոնք բաժանվել են Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներին:
Նախքան համակարգիչների հանձնումն իրականացնելը անցկացվել են դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
ՆՈւՌ