Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջերմաստիճանը կընկնի, բայց գյուղացու բերքը չի ցրտահարվի

Հոկտեմբեր 24,2014 13:15

Գյուղացու բերքը չի ցրտահարվի, քանի որ այն մարզերում որտեղ հոկտեմբերի 27-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, գյուղացիները բերքն արդեն հավաքել են: Այսօր այս մասին «Հայացք» ակումբում ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ջերմաստիճանը կնվազի մասնավորապես՝ Տավուշում, Լոռիում, հոկտեմբերի 26-27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով:

Գագիկ Սուրենյանի ներկայացմամբ, ջերմաստիճանի կտրուկ նվազումը պայմանավորված է Արեւմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետություն տեղաշարժվող արկտիկական հոսանքներով:

«Այդ օրերին կլինի ձյուն, մերկասառույց: Հանրապետության որոշ շրջաններում այդ տատանումը կլինի 7-10 աստիճան»,-նշեց Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա, հոկտեմբերի 28-ից այդ հոսանքները կթափանցեն դեպի հյուսիս եւ կլինի ջերմաստիճանի բարձրացում:

Գագիկ Սուրենյանի խոսքերով՝ նոյեմբեր ամիսը կլինի այնպես, ինչպես եղել է տարիներ շարունակ. «Նոյեմբերի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կլինի մինչեւ 15 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի, հասնելով մինչև 2 աստիճան ցրտի: Կլինեն փոփոխություններ, բայց նորմայից շեղումներ չենք ունենա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031