Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երևանում

Հոկտեմբեր 24,2014 13:15

Արարատյան Հայրապետական թեմի հրավերով Երևան ժամանած Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել: «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երևանում:

Սահմանամերձ այս գյուղի երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաք այցելել, իսկ «Երևան Սիթի Տուր»-ի երկհարկանի հարմարավետ ավտոբուսով երկժամյա զբոսանքը մայրաքաղաքում փոքրիկներին մեծ ուրախություն է պարգևել: Դպրոցականները խոստովանել են, որ կարճ ժամանակահատվածում Երևանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը դիտելն իրենց համար մեծ անակնկալ է դարձել: Զբոսանքի ավարտից հետո երեխաներն անթաքույց բարձր տրամադրությամբ վերադարձել են հարազատ Ճամբարակ:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031