«Դեպքերից առաջ չընկնենք, սպասենք, թե ինչ է իր շուրթերից արտահայտելու Գագիկ Ծառուկյանը»,- ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հրաժարվելով կանխատեսել, թե երեկոյան, հանրահավաքի իր ելույթում ի՞նչ կասի ԲՀԿ առաջնորդը:
Իշխանական պատգամավորը կարծում է, որ եռյակը անկանխատեսելի է, այնպես որ ինքը միասնական որևէ բան նրանցից չի սպասում:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ ինքը պատրաստ է նախագահ լինել` Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Է դուք էլ ասեք, հո՞ ասելով չի: Երբ կոալիցիայում էինք, նման ամբիցիաներ չեն եղել»:
Նա նաեւ հավելեց, որ իշխանությունները միշտ ասել են, որ խնդիրներ կան, այնպես չէ, որ միայն ընդդիմությունն է դրանք մատնանշում, բայց եթե կա ցանկություն վերացնել դրանք, ապա ինչո՞ւ չեն ուզում միասնական դրանց լուծման գնալ:
Կարդացեք նաև
Պատգամավորն ասաց նաև, որ ամեն ինչ գնում է իր բնականոն հունով, խնդիրներ էլ ունեն, բայց չի կարծում, թե կան հիմքեր, որպեսզի իշխանությունը հեռանա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ