Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «6-6.30 ձեր հարցերի պատասխանները կունենաք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2014 12:54

«Ժողովրդի պահանջն ավելին է, քան մենք մտածում ենք, որ դանդաղ կարելի է պրոցեսն իրականացնել: Ես վստահ եմ, որ այսօր, հանրահավաքի վերջում կլինի ձեր հարցի պատասխանը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`պատասխանելով հարցին`արդյոք այսօրվա հանրահավաքը գործնական քայլերի հանրահավաք կլինի, մանավանդ, որ գործընկեր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ է այդ մասին խոսել:

«Չգիտեմ ֆինալը կամ Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյանի ելույթը, բայց ունենք համաձայնություն, որ հենց այդպես էլ պետք է լինի: Մենք ընդհանուր եզրերն ենք պայմանավորվում: Լիդերները, վերջում, տեսնելով քանակը, իրավիճակը, վերջում, խորհրդակցելով կհրապարակեն հետագա անելիքները: Սցենարները պատրաստ են, վերջում կերեւա»,- առաջիկա հանրահավաքին վերաբերվող բոլոր հնարավոր հարցերին ընդհանրական պատասխաններ տվեց ընդդիմադիր պատգամավորը:

«Մի բանում համոզված եղեք` սա ամսի 10-ի հանրահավաքը չէ, սա ամսի 24-ի հանրահավաքն է եւ կլինի կոնկրետություն»,- վստահեցրեց նա:

Լրագրողներից մեկի հարցին էլ ի պատասխան ասաց, որ համամիտ է Արմեն Ռուստամյանի հետ, որ չպետք է լինի արյունահեղություն եւ հիասթափություն: Ժողովրդի ցանկությունն ու լիդերների ծրագիրը ներդաշնակ կլինի, հիասթափություն չի լինի: «Մարտի մեկի բեռը բոլորիս վրա է, դրանից պետք է խուսափենք, բայց հիմա իրավիճակն այլ է, իշխանությունը ոչ ներքին ռեսուրս ունի, ոչ է, արտաքին աջակցություն»,- ասաց նա:

Հարցին, եթե կա ճանապարհային քարտեզ ինչո՞ւ չի հրապարակվում մինչեւ հանրահավաքը, Արամ Մանուկյանն ասաց. «Ամեն ինչ շատ հստակ է, բայց դուք դա չպետք է իմանաք մինչեւ հաջորդ հանրահավաք: Ի՞նչ եք կարծում, ես Սերժ Սարգսյանին պետք է բացահայտե՞մ ամբողջ սցենարը»:

Նա ասաց, որ տեղական իշխանության եւ ոստիկանություն ներկայացուցիչները երեկվանից զրույցներ են անցկացնում մարդկանց հետ` համոզելով, որ հանրահավաքի չգնան: Այլ, առավել ցցուն միջադեպեր, առայժմ չկան: Ընդդիմադիր պատգամավորն ակնկալում է, որ նվազագույնը մարդկանց նույն քանակը կլինի, ինչ որ ամսի 10-ի հանրահավաքում: Բայց հույս ունի նաեւ, որ մի քիչ ավելին կլինեն: Նաեւ ասաց, որ իրենք գիտակցում են պատասխանատվությունը, որ եթե այս հանրահավաքում սպասելիքները չարդարացան, հաջորդ հավաքն ընդհանրապես կարող է չլինել:

Արամ Մանուկյանն ասաց, որ տվյալներ է ուսումնասիրել, համաձայն որոնց 60 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից անցնող տարվա ընթացքում: Ներկայացրեց այլ թվային տվյալներ`փաստելով, որ իշխանափոխության առումով եռյակի հույսը ստեղծված բարդ իրավիճակն է:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031