Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Մենք դեմ ենք ցնցումների». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 24,2014 12:35

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ

-Մամուլում շրջանառվող հիմնական տեսակետներից մեկն այն է, որ ԲՀԿ առաջնորդը, ի վերջո, դուրս չի գա իշխանությունների դեմ։ Անգամ ռուս փորձագիտական շրջանակներն են խոսում այդ մասին, մասնավորապես Վադիմ Դուբնովը համոզված է, որ ընտրությունների նախօրեին Գ.Ծառուկյանը կհաշտվի իշխանության հետ, քանի որ իշխանությունը նրա վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունի։

-Գիտեք, ձեր ասած «կոոպերատիվ» փորձագետների կարծիքը մեզ շատ քիչ է հետաքրքրում։ Քաղաքականությունն ավելի շատ կիրառական, քան փորձագիտական եւ վերլուծական դաշտում է՝ մինչ որոշ մարդիկ վերլուծություններ են անում՝ պատվիրված կամ թեկուզ ոչ պատվիրված, կյանքը գնում է առաջ։

Դեռ վերջերս շատերը կասկածի տակ էին դնում, որ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին կգա եւ ելույթ կունենա Ազատության հրապարակում, չէին հավատում, թե ԲՀԿ-ն առհասարակ իշխանափոխության խնդիր կդնի, բայց, ինչպես տեսնում եք, այդ կասկածները կամաց-կամաց սպառվում են։ Այսօր ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն ոչ միայն չի խուսափում խոսել այդ մասին, ոչ միայն հստակ հայտարարություններ է անում, այլեւ դրան միտված հստակ քաղաքականություն է իրականացնում։ Ուրիշ բան, թե ինչպես ենք մենք դա պատկերացնում՝ մարտավարական ինչ քայլերի, մոտեցումների շրջանակներում։ Մնացածը խոսակցություններ են, որոնց մենք, համենայն դեպս, լուրջ չենք վերաբերվում։

-Հանրահավաքներին հաճախող մի զանգված կա, որ «ծարավ» է հեղափոխական կտրուկ զարգացումների, անգամ հակասահմանադրական գործողությունների եւ պարբերաբար վանկարկում է՝ «հիմա՛, հիմա»։ Մտավախություն չունե՞ք, որ հանրահավաքային այս շարժումը, լիդերների կամքից անկախ, կարող է շեղվել օրինականության ռելսերից եւ հայտնվել անվերահսկելիության դաշտում։

-Շատ մարդիկ շատ բան կարող են վանկարկել, կարող են նույնիսկ սադրանքներ հրահրել՝ համաժողովրդական շարժումը փորձելով տեղափոխել հակասահմանադրական դաշտ։ Վստահ եղեք, եռյակի ղեկավարները նման բան թույլ չեն տա։

Մենք դեմ ենք ցնցումների եւ անում ենք ամեն ինչ խաղաղ ցույցերի, երթերի ճանապարհով հասնելու մեր նպատակների իրականացմանը՝ օգտագործելով սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունները։ Մեր խնդիրն է՝ հաշվարկված, սառնասրտորեն, կազմակերպված ճնշում գործադրել իշխանության վրա, բարձրաձայնել բոլոր առօրեական եւ օրհասական խնդիրները, ստիպել, որ իշխանությունները հեռանան, եւ ժողովուրդը ձեւավորի նոր իշխանություն, քաղաքական նոր ղեկավարություն մեր երկրում, որը կկարողանա լուծել երկրի առջեւ կանգնած խնդիրները։

Իսկ հեղափոխություն ասածն ամեն մեկը յուրովի է պատկերացնում։ Խաղաղ ճնշման գործադրումով էլ աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում հեղափոխություն։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031