Լրահոս
Օրվա լրահոսը

Բռունցքներով մշակույթ չեն ձեւավորում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 24,2014 12:24

Դիցուք, դուք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, պատգամավոր, ու պատահաբար իմանում եք, ոը Վերնիսաժում ինչ-որ մարդիկ ադրբեջանական երաժշտություն են լսում։ Ի՞նչ պիտի անեք։ Շատ շատ պիտի նման երաժշտություն լսողներին ասեք, որ ցանկալի չէ նման երեւույթը։ Նկատողություն անեք եւ վերջ։ Իսկ ահա ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը այդպես չի համարել եւ գնացել է հաշիվ պահանջելու մի քանի երիտասարդներից, ինչպես նշել է Shamshyan.com–ը։ Ավելին, պատգամավորը չի թաքցրել, որ պատրաստ է եղել նրանց ծեծել, այնքան բարկացած է եղել։ Վերնիսաժում սրա շուրջ մեծ վիճաբանություն է եղել։

Մի կողմից, իհարկե, լավ չէ, որ մեր երիտասարդներից ոմանք ադրբեջանական եւ ընդհանրապես, ցածրաճաշակ երաժշտություն են լսում։ Բայց պատգամավորը չպետք է իջնի այն մակարդակի, որ նման երեւույթները «ռազբորկաների» միջոցով փորձի լուծել։

Նախ, դրանով նա նսեմացնում է պատգամավորի կարգավիճակը, եւ երկրորդ. դրանով հաստատ հարց չի լուծվի։ Հավատացնում ենք, որ նման երաժշտություն դուք կարող եք լսել մեր տաքսիներում, քաղաքային ավտոբուսներում, տարբեր սրճարաններում։ Դժվար կլինի բոլորի հետ բռունցքներով պայքարել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031