Հարցը, թե ինչո՞ւ են ընդդիմության ներկայացուցիչները միտինգներից առաջ սկսում իշխանության վախեցած լինելու մասին խոսել, մի քանի նրբերանգ ունի:
Առաջինը, հասկանալի է, իրենք իրենց ու նաեւ զինակիցներին, կներեք՝ «դուխ են տալիս», ոգեւորում են, այսինքն:
Մյուս կողմից՝ խուճապի ու վախի մասին նման հայտարարությունները ավելի շատ նախատեսված են «լսարանի» համար: Ընդդիմադիրներից շատերը, ներառյալ Լեւոն Զուրաբյանը, թերեւս կարծում են, որ իշխանությունների վախեցած լինելու մասին իրենց մերկապարանոց հայտարարությունները պետք է ոգեւորեն իրենց համակիրներին, առհասարակ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: Բայց, դատելով իրողություններից, դա էլ արդեն չի աշխատում, «ահաբեկողների» ցանկալի դրսեւորումն ու արձագանքը չեն լինում:
Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, թե ընդդիմադիր գործիչները եւ ուժերը միայն քարոզչակա՞ն կամ ասենք այսպես՝ «հոգեբանական գրոհի» նպատակո՞վ են նման հայտարարություններ անում: Կարծես՝ ոչ:
Կարդացեք նաև
Նկատելի է, որ նրանք կամ գոնե մի մասը նաեւ հաշվարկներ է կառուցում այդօրինակ հայտարարությունների վրա: Հնարավոր է, որ իրենք էլ վախի մասին իրենց ասածներին հավատում են եւ հաշվարկներ կառուցում: Եվ քանի որ ելակետը իրականության հետ չի աղերսվում, նման հիմքով կառուցված հաշվարկներն էլ վերածվում են շամանության, հմայախոսության տպավորություն թողնում: Իսկ «շամանները» դեռ մի բան էլ զարմանում են, թե ինչու հայտնվեցին կոտրած տաշտակի առջեւ:
Բայց հո շամանություն անելով չի կամ հմայախոսություններ արտասանելով: Ի դեպ, «հմայախոսության» մի տարբերակ է նաեւ կազմաքանդման մասին ժամանակակից առասպելը: «Իշխանական բուրգի» կազմաքանդման մասին հայտարարությունների փոխարեն այսօր պարզորոշ տեսնում ենք, թե դրանց հեղինակները, արդի հայ «բուրժուադեմոկրատիայի» հայրերը ինչպես կարողացան կազմաքանդել… ընդդիմադիր ճամբարը:
Իսկ առհասարակ, վախը վատ խթան է: Ու հետաքրքիր է՝ այլընտրանք-ընդդիմադիրները ի՞նչ խնդիր են դրել. վախեցնե՞լ իշխանություններին, այսպես ասած՝ «բո՛ անել», թե՞ ուզում են ինչ-ինչ հարցեր առաջ քաշել եւ հասնել լուծումների:
Երբ ավելի հանգամանորեն ես դիտարկում, ասենք, նույն եռյակի գործունեությունը, նկատում ես, որ նրանք ավելի շատ կենտրոնացած են «բո՛ անելու» վրա:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում