«Ամեն ինչ պետք է անենք, որ անցյալի սխալները չկրկնենք ու արյուն այս գործընթացի մեջ չլինի: Երկրորդը պետք է այնպես անեն, որ ժողովուրդը չհիասթափվի: Ես չէի ուզենա, որ իրենք այս իմ ասած հարցերի հետ կապված որևէ ձախողում արձանագրեին, եթե լինի այս իմ ասած երկուսից որևէ մեկը, ապա բոլորս էլ խնդիր ենք ունենալու» ,- խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով երեկոյան կայանալիք եռյակի հանրահավաքին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նաեւ բացատրեց, որ հիասթափություն ասելով նկատի ունի նաև անցյալի դառը փորձը, երբ անընդհատ ասում են, որ «այ էս ժամին եկեք, կտեսնեք ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չի լինում»: Նա վստահեցրեց. «Չեմ ուզում, որ եռյակը ձախողի իր ծրագրերում»:
Արմեն Ռուստամյանի կարծիքով հաջողության կարելի է հասնել ոչ թե միայն ընդդեմով, որը կարող է նույնիսկ բերել արյունահեղության, այլ նաև հանուն սկզբունքը որդեգրելով. «Եթե ծրագիրը համակցված լինի այդ երկուսով, ապա հնարավոր է հաջողության հասնել: Ես համարում եմ, որ ամեն դաշտում էլ ողջամիտ մարդիկ կան, իշխանությունում էլ, մնում է միայն վստահելի ծրագիր և համոզիչ ընթացք ներկայացնել»:
Անցած`հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հարցեր են մնացել ու բանախոսը հույս ունի, որ այսօրվա հանրահավաքը կսրբագրի դրանք: Եթե ոչ, ապա դրանք կարող են խորանալ. «Լավ սկիզբը կարևոր դեր ունի հետագայի համար, գուցե իրենք որոշել են, որ մի քանի հանրահավաքն է սկիզբը: Բայց որ այդ հանրահավաքը առաջացած ակնկալիքները չբավարարեց` սա ամենաադեկվատ գնահատականն է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ