Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Եռյակի ճանապարհային քարտեզում կան չճշտված դետալներ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2014 11:54

Սերժ Սարգսյանի միասնական հրաժարականի հարց կա՞, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այս հարցին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բավական խուսափողական պատասխան տվեց: «Դրված է իշխանափոխության հարց եւ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արդյունքների վրա, քան լոզունգների: Այն պահին, որ պահին կտեսնենք, որ արդյունքը կարող ենք ունենալ եւ միակ կարգախոսը դարձնել հրաժարականը`կանենք»,- ասաց նա:

Եթե միասնական օրակարգ կա՝ ինչո՞ւ այն չի հրապարակվում մինչեւ հանրահավաքը`շարունակեց լրագրողը: Պատասխանը եղավ. «Միասնական օրակարգն այն է, որ բոլորը միասին գնում են իշխանափոխության: Արդեն ասացի դետալներ կա, չպայմանավորված, չհամաձայնեցված հարցեր, որոնք միտինգի պահին կամ մինչեւ միտինգը կունենան համաձայնություն»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ երկու օր առաջ կայացած եռյակի նիստում Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ժողովուրդը հոգնել է գեղեցիկ խոսքերից, պետք են գործնական քայլեր ու հետաքրքրվեց`այսօրվա հանրահավաքը կլինի՞ գործնական քայլերի: «Տրամադրված ենք, որ այսօրվա միտինգը չլինի գեղեցիկ կարգախոսների, ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը ապավինի մեզ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Ռուբեն Հակոբյանը նաեւ կարծիք հայտնեց, որ օրինաչափ էր, որ այս քառօրյան իր վրա պետք է կրեր շարժման և եռյակի այսօրվա հանրահավաքի ազդեցությունը: Պատգամավորի խոսքով, հասարակության մեջ առկա լարվածությունն ակնհայտ տեղափոխվել էր խորհրդարան:

Անդրադառնալով երեկոյան կայանալիք հանրահավաքին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ թե մարզային հանդիպումների, թե անցած հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ եռյակը դիտում է արմատական իշխանափոխության հարց.
«Բայց ավելի ստույգ կհայտարարվի այսօրվա հանրահավաքում: Հիմնական հարցերը, հիմնական գծերը ճշտված են, այս շարժման հիմնական հարցը իշխանափոխությունն է: Բայց որոշ դետալներ կհստակեցվեն այսօրվա հանրահավաքից հետո»:

«Ես հիմա էլ գտնում եմ, որ շատ ավելի ճիշտ ու սահուն կլինեն արմատական փոփոխությունները: Եթե գնաս բանակցես ու ասես, որ պետության մեջ վիճակը վատ է և պետք է հրաժարվես աթոռից, ապա չեմ հասկանում ինչո՞ւ են դա այդպես բոբո դիտում, ինչ կա բանակցությունների մեջ»,- պարզաբանելով իր ավելի վաղ արված հայտարարությունը, որ իրենք չեն բացառում նաև իշխանությունների հետ բանակցելու տարբերակը ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031