Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Այվազյան. «Գարունն» էլի նույնն է, նույնիսկ ավելի լավը, իհարկե». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 24,2014 11:49

«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, հրապարակախոս, «Գարուն» ամսագրի
գլխավոր խմբագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

– Վարուժան, «Գարուն» ամսագիրը խորհրդային կաղապարված տարիներին, երբ կային գաղափարախոսական ճնշում, այլևայլ արգելանքներ, իսկական գարնանային, թարմ շունչ էր հաղորդում մեր կյանքին, մեր գրական միջավայրին։ Իր համարձակ խոսքով, իր գեղարվեստորեն բարձրարժեք նյութերով ձևավորում էր հիրավի մշակութային դաշտ Հայաստանում։ Այսօր, երբ մենք անկախ պետություն ենք և գոնե բարձրաձայն հայտարարվում է, թե չկա խոսքի, մտքի անազատություն, թե ամեն բանի մասին կարելի է համարձակ խոսել ու գրել, ինչո՞ւ «Գարունն» առաջվա նման պահանջված ու սպասված չէ։ Գուցե բացախոսության, ազատամտության համար այլընտրանքային հարթակների առկայությո՞ւնն է պատճառը։

– Պարզապես ազատություն կոչվածն այնքան մեծ բան է, որ մենք դրա սահմանները չենք պատկերացնում։ Ավագ սերունդը դա պատկերացնում է, այսօրվա սերունդը չի պատկերացնում։ Ազատությունը նրանց համար ոչ թե փոքր է, այլ մեծ։ Դա նույնն է, որ մեծ կոշիկ հագնես։ Այդպիսին է այսօր ազատությունը։ Սա է պատճառը, որ այսօր այլ կերպ են ընկալում «Գարունը»։ «Գարունն» էլի նույնն է, նույնիսկ ավելի լավը, իհարկե։ Պարզապես բարդացել են որոշ հարցեր։ Առաջին խնդիրը ոչ լիարժեք ֆինանսավորումն է, որ շատ է խանգարում մեր գործին։ Ես մի կերպ գլուխ եմ հանում այս իրավիճակում։ Իսկ դա, իհարկե, հաճելի բան չէ։ Պետք է կարողանալ այս ժամանակի, այս օրվա մեջ գրել համարձակ։ Բայց չեն կարողանում, որովհետև այսօրվա գրողները նախկին գիրը չգիտեն, չեն կարդացել։

– Այսօր շատերն են ասում, որ «Գարուն» ամսագրի խմբագրությունը դարձել է մարդ– խմբագրություն, դա բացառապես Վարուժան Այվազյանի ամսագիրն է։ Ինչո՞ւ։

– Ուրիշ մարդ չկա, որովհետև փող չկա, աշխատավարձ վճարելու հնարավորություն չկա։ Դրա համար էլ ամեն բան մենակ եմ անում և այսպիսի ամսագիր եմ տպագրում։ Այսօր կան խմբագրություններ, պարբերականներ, որ տասնյակ աշխատակիցներ ունեն, քարտուղարուհիներ ու տեխնիկական աշխատողներ։ Նրանց ֆինանսավորումն այդ հնարավորությունը տալիս է, թեև նրանք իրենց բովանդակությամբ չեն կարող համեմատվել «Գարունի» հետ, դրանց մեծ մասը դատարկ բան է։ Իսկ «Գարունին» տրամադրվում է տարեկան ընդամենը մեկ միլիոն դրամ, և այդ գումարով կարողանում ենք անել տարին վեց համար։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031