Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանին տրվելիք փողը կուշանա՞. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 24,2014 11:37

Այս տարվա փետրվարի 27-ին նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան՝ իր դեմ մահափորձի գործով երեք ամբաստանյալներ Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանից 42 մլն դրամ բռնագանձելու հիմքով։ Ըստ Հայրիկյանի՝ մահափորձի հետեւանքով իր առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում պետք է արվի։

Ի դեպ, Հայրիկյանը դատարանին հայտնել է, որ գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, ինչպես նաեւ՝ հետագա հնարավոր բուժման ծախսերի վրա, որի կարիքը նա ունի։

Երեկ դատարանում պետք է հրապարակվեր շուրջ 8 ամիս քննվող գործի վճիռը, եւ հստակեցվեր՝ արդյո՞ք Պարույր Հայրիկյանին «հասնում էր» պահանջված 42 միլիոն դրամը, թե ոչ։ Սակայն գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց նորից սկսել գործի քննությունը։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով գործի քննության վերսկսման փաստին, ասաց. «Այդ գործով ես չեմ հետաքրքրվում։ Կա փաստաբան, եւ ես նրան վստահում եմ։ Ինձ չի մտահոգում, թե ինչու է դատավորը որոշել նորից գործի քննությունը սկսել»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031