Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման հիմնական գրավականը հենց պարբերաբար իրականացվող իշխանափոխությունն է՝ ընտրությունների միջոցով «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 24,2014 11:13

Անդրադառնալով եռյակի իշխանափոխության ձգտումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստի
շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե ցանկացած իշխանափոխություն վատ է երկրի համար։ «Ինչո՞ւ եք նման վատ բաներ կամենում մեր երկրին. յուրաքանչյուր պետության համար իշխանափոխությունը լավ բան չէ։ Դուք երիտասարդ եք, նման բաներին մի՛ տրվեք»։

Թե ինչու է քաղաքականությամբ զբաղվելու համար խելքն անհրաժեշտ պայման չհամարող վարչապետը ցանկացած իշխանափոխություն երկրի համար վատ համարում, թերեւս բացատրելու կարիք չկա։ Սակայն իրենց բարեկեցությունն ու աթոռը երկրի հետ նույնացնող իշխանություններին՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, արժի հիշեցնել, որ ցանկացած նորմալ երկրի զարգացման հիմնական գրավականը հենց պարբերաբար իրականացվող իշխանափոխությունն է ընտրությունների միջոցով։

Մինչդեռ Հայաստանում անցած քսաներեք տարիների ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Իսկ 98-ի փետրվարի 3-ի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը «հայտնի ուժերի» կողմից իրականացված հեղաշրջման արդյունք էր։

Վերադառնալով Հովիկ Աբրահամյանի պնդմանը, թե ցանկացած իշխանափոխություն վատ է երկրի համար, նկատենք, որ անգամ ցանկացած հեղաշրջում վատ չէ երկրի համար, վատ է դրա ընթացքում հնարավոր արյունահեղության ու ռեպրեսիաների հավանականությունը։ Մյուս կողմից էլ, սակայն, հենց հեղաշրջումների արդյունքում են երկրների թե՛ քաղաքական, թե՛ մտավոր էլիտաները «ռեստարտ»֊ լինում, որից հետո երկրները սկսում են ապրել այլ՝ առավել արդյունավետ ռիթմով։ Այնպես որ, ի հակառակ Հովիկ Աբրահամյանի հորդորի, ժողովրդի մեծ մասը՝ անկախ տարիքից, ուզում է տրվել իշխանափոխության գործընթացին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031