Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մովսեսի գյուղապետն արտոնությունների մասին՝ «Էական փոփոխություն չէ». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2014 11:08

Կառավարության «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը, որը խորհրդարանը երեկ ընդունեց առաջին ընթերցմամբ, մեղմ ասած, չի ոգեւորել սահմանապահ համայնքներին։ Երեկ զրուցել ենք Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի հետ։

– Պարոն Ավալյան, դուք ծանո՞թ եք կառավարության ներկայացրած
օրինագծին, հետեւո՞ւմ եք Ազգային ժողովում ընթացող քննարկումներին
եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ օրինագծին, ձեր կարծիքով, դա ինչ-որ
դրական փոփոխություն կմտցնի՞ սահմանամերձ համայնքներում, թե՞ ոչ։

– Եթե կա փոփոխություն, ուրեմն, մեխանիկորեն դրական է, բայց դուք
ի՞նչ առումով նկատի ունեք։

– Սկզբում խոսվում էր բնակիչներին ուղիղ օգնություն ցուցաբերելու
մասին, հիմա խոսվում է զանազան հարկային արտոնություններ տալու
մասին։

– Ես ասեմ, որ դա էական որեւէ նշանակություն չի ունենալու, որովհետեւ Մովսեսում այս պահին կա քսան խանութ-կրպակ, քսանը միասին երեւի թե ամբողջ օրվա ընթացքում տասը հազար դրամի առեւտուր չեն անում, որովհետեւ առեւտուր չկա, մարդիկ գնումներ չեն անում։ Չգիտեմ օրինագծի նպատակը, պատճառն ինչ է, ամեն դեպքում, դա էական փոփոխություն չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031