Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հայտարարել է, թե իր մոտից $ 20 միլիոն գումար է անհետացել: Մարադոնան կասկածում է իր նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանյային եւ նրա ներկայիս փեսացու Խորխե Տայանային: «Կլաուդիայի եւ Տայանայի նկատմամբ հետաքննություն է կատարվում:
Եթե Տայանան քիչ է վաստակում, ինչպե՞ս է BMW ավտոմեքենա կարողացել ձեռք բերել: Դուստրերիս նկատմամբ նույնպես հետաքննություն էր սկսվել, սակայն նրանք հիմա կասկածից դուրս են», – Մարադոնայի խոսքերը մեջբերել է Clarin-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ