Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

Հոկտեմբեր 24,2014 10:57

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշումով կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը:

«ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» (160 գր, արտ. 09.10.2014թ) և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» (200գր, արտ. 09.10.2014թ) արտադրատեսակների նմուշները, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբսահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031