Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Հիմի արդեն ներգաղթ կսկսվի». «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2014 10:45
Ashot agababyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում եռյակի՝ իշխանափոխության կոչերի մասին, արդյոք նրանց մոտ կստացվի՞ իրականացնել իշխանափոխություն։

– Հասարակության մեջ բազմաթիվ դժգոհություններ կան, ակցիաներ, բողոքի ցույցեր, արտագաղթ… տնտեսական վիճակը չի բարելավվում։ Այս ամենն իշխանափոխության հիմք չէ՞։

– Ուրեմն տնտեսական վիճակը շատ լավ էլ բարելավվում է, ես կարծում եմ, որ 2015 թվականին բավականին լուրջ արտադրություններ կներդրվեն, ամեն ինչ միանգամից չի լինում, էդ՝ մեկ։ Երկրորդը, էն մի հարցը, որ սկզբից ասեցիր՝ արտագաղթը… չկա տենց մի երկիր, որ արտագաղթ չունենա։ Հիմի արդեն ներգաղթ կսկսվի, երբ որ արտադրություններն սկսեն դրվել, երբ որ մենք Եվրասիայի միության մեջ մտանք, մեծ շուկաների տեր դարձանք, բնականաբար, արտադրությունն ստեղ շատ ուժեղ կսկսի զարգանալ, առավել եւս՝ թեթեւ արդյունաբերությունը, եւ, իմ կարծիքով, շատ ու շատ գնացածներից 99 տոկոսը հետ ա գալու, առավել եւս՝ սրանից 15 տարի առաջ գնացածներն են հետ գալու։

– Այսինքն՝ Ձեր հույսը ԵՏՄ–ին անդամակցո՞ւմն է։

– Իհարկե։ Եթե մենք շրջափակման մեջ ենք, եթե մեր չորս կողմը, ոնց են ասում՝ ափ չունենք, ճանապարհ չունենք, բա բնական ա, որ մարդիկ ստեղ
աշխատանք չունենալով՝ պիտի գնան ուրիշ տեղ ապրեն, բայց հիմի ճանապարհները բացվեց, էդ մարդիկ հեսա բոլորը հետ են գալու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031