Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «ճանապարհային» քարտեզը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 24,2014 10:26

Շարմազանովն ասել է, որ եռյակի հանրահավաքը Սերժ Սարգսյանին չի մտահոգում:
Ակնհայտ է, որ Սարգսյանին մտահոգում է այլ բան՝ առաջիկա գարնանն ընդառաջ ակտիվացնել արտաքին քաղաքական օրակարգն ու հասարակական ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա` այսպիսով վերցնելով քաղաքական նախաձեռնությունը եռյակից և արտաքին զարգացումների ներքո զբաղվել նաև ներքին հարցերով, մասնավորապես սահմանադրական փոփոխություններով: Ակնառու է, որ Սերժ Սարգսյանն աստիճանաբար պատրաստվում է արտաքին օրակարգի գերակայության հաստատմանը: Թե ինչքանով դա կստացվի նրա մոտ, այն էլ երկրորդ անգամ՝ 2008-ի «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո, ժամանակը ցույց կտա, սակայն որ մտադրություններն առկա են և արդեն իսկ հստակ են միտումները, կարծեք թե կասկածից դուրս է: Այդ պատճառով էլ Շարմազանովն ասում է, որ իրենք իրենց խնդիրներն ունեն:

Այդ խնդիրների լուծման հարցում ձախողումը կամ անարդյունավետությունն է, որ Սերժ Սարգսյանի մոտ կարող է մտահոգություններ առաջացնել և առաջին հերթին այն մասով, որ արտաքին օրակարգի տապալումը կնշանակի տապալում արտաքին լեգիտիմության մասով, և սա արդեն Սերժ Սարգսյանի համար իսկապես լուրջ մտահոգությունների պատճառ է, որովհետև նա, ըստ էության, իշխանությունը պահում է արտաքին օրակարգի խաղարկումով, և եթե այստեղ անկում արձանագրվի, ապա իշխանության անկումը նրա համար կդառնա արդեն ժամանակի հարց: Իսկ եթե արտաքին օրակարգում հաջողվի պահել առնվազն ներկայիս մակարդակը, ապա եռյակի գործողություններն արդեն Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չեն պարունակում, հատկապես որ եռյակն էլ իր հաջողություններն ակնհայտորեն պայմանավորում է, այսպես ասած` ուղիղ համեմատական է դիտում արտաքին օրակարգի մասով Սերժ Սարգսյանի անհաջողություններին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031