Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Գերմանական մի կազմակերպություն պատրաստակամ է աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձորի եւ Դիլիջանի հետ»

Հոկտեմբեր 23,2014 22:13

Հոկտեմբերի 23-ին  Տավուշի մարզպետարանում կայացավ մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ մենք հարց տվեցինք Տավուշի մարզում աղբահանության հիմնահարցի մասին, նշելով, որ մարզկենտրոն Իջեւանի աղբավայրը գտնվում է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում:

Մարզպետն ասաց, որ այդ խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, համայնքների աղբահանության եւ սանիտարական մաքրության հարցը երկու անգամ քննարկվել է մարզխորհրդի նիստում:

Մարզում համայնքներ կան, որոնք շուրջ 20 տարի պայմանավորվածություն ունեն հարեւան համայնքի հետ, եւ աղբը այդ համայնքի տարածք են տեղափոխում: Հովիկ Աբովյանն ասաց, որ գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում պետք է ստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն:

Մարզպետը հայտնեց,որ եվրոպական կազմակերպություններ կան,որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում աղբի վերամշակման ձեռնարկություններ ստեղծել: Հ. Աբովյանը հույս հայտնեց,որ կհաջողվի նման մի կազմակերպության միջոցով ըստ հնարավորի լուծել Տավուշի մարզի աղբավայրերի խնդիրը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031