Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը կրկնեց վարչապետին. «Այո, Սերժ Սարգսյանին ոչ ոք չի կարող հանել»

Հոկտեմբեր 23,2014 22:07

ՀՀԿ ԳՄ նիստում այս անգամ էլ քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ պատմեց անցած շաբաթ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակների մասին, հպարտանալով, որ համայնքների մեծամասնությունում հենց  ՀՀԿ թեկնածուներն են հաղթել:

Պարոն Շարմազանովի խոսքով, նիստի ընթացքում անդրադարձել են նաեւ առաջիկայում Ֆրանսիայում նախատեսված Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպմանը. «ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»:

Նիստում չեն անդրադարձել ոչ փոխվարչապետի թեկնածուի հարցին, ոչ էլ եռյակի վաղվա հանրահավաքին. «Եռյակի խնդիրները քննարկում են եռյակի ուժերը: Այդ հանրահավաքները քաղաքական գործընթացներ են, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պայքարի ձեւն ու մեթոդն ունի, եւ օրենքով սահմանված կարգով  կուսակցություններն իրավունք ունեն հանրահավաքներ եւ երթեր անցկացնել»:

ՀՀԿ խոսնակը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի պնդմանը, թե ոչ ոք չի կարող հանել ՀՀ նախագահին, կրկնեց վարչապետի պնդումը ու վստահեցրեց, որ պնդումները, թե ժողովուրդն է պահանջում Սերժ Սարգսյանի հեռանալը իրականությանը չի համապատասխանում, ասաց, ժողովրդի անունը ընդդիմադիր ուժերն են շահարկում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031