Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե «1915թ. իրադարձությունները ուսումնասիրելիս պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների եւ արխիվների նյութերի վրա», որտեղ նշվում է, թե Ցեղասպանությունը իրագործվել է ոչ թե թուրքերի կողմից, այլ այն իրականացվել է թուրքերի դեմ:
«Տարօրինակ է, որ Ցեղասպանությանը վերաբերող թուրքական գրադարաններում եւ արխիվներում գտնվող նյութերն իրենց բովանդակությամբ էականորեն տարբերվում են աշխարհի արխիվներում եւ գրադարաններում գտնվող նյութերի բովանդակությունից։ Եթե Թուրքիայում որոշում կայացնողները հիմնվում են այդ կարգի նյութերի վրա, ապա իրենց հռչակած զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքի»,- այսօր ԱԳՆ-ում ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ