Ռուսաստանում ավարտվել է Վնուկովո օդանավակայանում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերի վերածանումը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ֆրանսիացի մասնագետը, որը մասնակցում էր Միջպետական ավիակոմիտեի (ՄԱԿ) աշխատանքներին:
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր ֆրանսիական «Total» նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին:
Ըստ ՄԱԿ-ի, օդանավը սարքին վիճակում էր: Անձնակազմը ձնահավաք մեքենան նկատել է բախումից անմիջապես առաջ: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Մորոզովի խոսքերով, ձնահավաք մեքենայի վարորդը օդային կարգավորողներին չի զգուշացրել, որ դուրս է գալիս թռիչքուղի:
Ավելի վաղ իրավապահ մարմիններից հայտնել էին, որ ձնահավաքի վարորդը հարբած է եղել, նա ձերբակալվել է:
Դեպքի հետ կապված բերման են ենթարկվել Վնուկովոյի չորս աշխատակիցներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ