ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը գիտի, թե իշխանություններից ինչ է պահանջելու ԲՀԿ-ն վաղվա վճռական հանրահավաքի ժամանակ. «Տեղեկացնում ենք, որ կա, հարգելիներս իմացեք, որ երկրում այսպիսի պրոբլեմներ կան եւ մի եղեք անտարբեր երկրի պրոբլեմների նկատմամբ»։
Պարոն Արսենյանի հետ զրուցող լրագրողներն իրենց ականջներին չհավատացին։ Այսինքն, ԲՀԿ-ն վաղն իշխանություններից հրաժարական չի պահանջելու. «Գնալ եւ պահանջել հեռանալ, դա ամենակարճ, բայց եւ ամենապարզ եւ պարզամիտ մեխանիզմն ա, դու գնում, պահանջում ես, ասում ես՝ հեռացիր, իշխանությունն էլ ասում է՝ չեմ հեռանում»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում