Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Նախախորհրդարանի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱՅԻ նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը և Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարդան Հակոբյանը ներկայացրեցին մի շարք պարզաբանումներ՝ ի պատասխան հոկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութի, որտեղ նշվում է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից Ալեք Ենիգոմշյանի հանդեպ անմարդկային վերաբերմունք չի ցուցաբերվել:
Ալեք Ենիգոմշյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ոստիկանությունը չի ապացուցում, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել: Ոստիկանության տարածած տեսանյութի մեջ այն կադրը, որտեղ ես երևում եմ փողոցում կանգնած, այդ կադրը շատ ավելի որակով է, քան մյուս կադրերը: Սա փաստում է, որ ոստիկանների կողմից ամբողջ այս գործողությունը տեսանկարահանվել է: Որպեսզի համոզվեմ, որ ինձ ուղեկցողը ոստիկան է եղել, պահանջում եմ, որ ոստիկանությունը հրապարակի ամբողջական տեսագրությունը և մասնավորաբար այդ կադրերը: Ինչպես նաև այդ անձինք թող գան և ապացուցեն, որ ոստիկան են, և միայն այդ դեպքում ես կհամոզվեմ, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողները եղել են ոստիկաններ»:
Նախախորհրդարան
Մանրամասները՝ տեսանյութում.