Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր ասուլիսի ժամանակ չցանկացավ խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք, որ ԵԽ նախագահող Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերը շարունակվում են, Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց.«Երկրների միջեւ զարգացած հարաբերությունների հատկանիշներից մեկն էլ այն է, որ երկկողմանի զրույցների ժամանակ սուր ու կտրուկ կետերին չեն անդրադառնում, այստեղ ենք այդպես վարվում, Ադրբեջանում էլ ենք այդպես վարվում, այդ մասին չենք խոսել: Իհարկե, մարդու իրավունքների իրավիճակը դեր խաղացել է, որ Ադրբեջանում քաղաքական զրույցներից այն կողմ կարողանանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներով պատկերը ստանալ, բայց այն ժամանակ, երբ Ադրբեջանը նախագահում էր ԵԽ, մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն ավելի մանրամասն էր ուսումնասիրվում եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ