Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

Հոկտեմբեր 23,2014 18:25

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 2014 թ. հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ հարց բարձրացնելով Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ` Վ. Սարգսյան փողոցով երթևեկելիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» և 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանների հակասության վերաբերյալ:

Միանգամից նշենք, որ տեղադրված  նշաններն իրար չեն հակասում: ՀՀ կառավարության 26.10.2006 թ. «Ճանապարհային լուսացույցերին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» որոշման հավելված № 3-ի 50.35 և Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ Ռ 52289-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ» ստանդարտի 5.4.31 կետերով 3.27 ճանապարհային նշանի ազդման գոտին կարող է սահմանափակվել 6.4 ճանապարհային նշանի և (կամ) 1.4 դեղին գույնի հորիզոնական հոծ գծանշման միջոցով: Վ. Սարգսյան փողոցում երկու պայմաններն էլ միաժամանակ ապահովված են: 3.27 նշանը Վ. Սարգսյան փողոցում ընդհանրապես կարելի էր չտեղադրել, որովհետև Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ տվյալ վայրերում կանգառն արգելվում է: Սակայն հաշվի առնելով մեր վարորդների նման նրբին հարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքները` դրանք ստիպված տեղադրվել են:

 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. աշխատանքներ են տարվում խափանված սարքերը վերանորոգելու և տեղադրվել ուղղությամբ

Հոկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի որոշ հատվածներում տեղի ունեցած հոսանքի կտրուկ տատանումների արդյունքում խափանվել են լուսացույցերի կանաչ ազդանշանի հետադարձ հաշվի ցուցիչները:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության  և «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանքներ են տարվում նշված սարքերը հնարավորինս արագ  վերանորոգելու և տեղադրվել ուղղությամբ:

Հոկտեմբերի 23-ի դրությամբ արդեն վերականգնվել է 12 ցուցիչների աշխատանքը: Խափանված մյուս ցուցիչների աշխատանքն ամբողջովին կվերականգնվի մինչև հոկտեմբերի 26-ը:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը  հայցում է տրանսպորտային միջոցների վարորդների և հետիոտների ներողամտությունը:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031