Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների ասուլիսը:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան- ԵՄ փոխհարաբերությունների, երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով, թեեւ Եվրոպայի ուշադրության կենտրոնում այսօր Ուկրաինայի ճգնաժամն է, բայց դրանից արեւելյան մյուս գործընկերներին փորձում են չմոռանալ. «Եվրոպայում էներգիա ու ջանք չեն խնայում, որ նման ճգնաժամերի պատճառով արեւելյան այլ գործընկերներին մոռացության չմատնենք: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը ու կարեւոր է՝ լավ հարաբերությունները գոյատեւեն ճգնաժամի ժամանակ ու դրանից հետո: Հարգում ենք Հայաստանի որոշումները՝ այդ թվում ԵՏՄ, ՄՄ միանալու մասին որոշումը, բայց կարծում եմ, որ Հայաստանը դա խոչընդոտ չի դիտում Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու համար»:
Անդրադառնալով Փարիզում նախատեսված Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց.«Մեզ էլ է հետաքրքրում արդյոք կարո՞ղ ենք ակնկալել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման որեւէ առաջընթաց: Այս կապակցությանբ որեւէ բան չենք կարող ասել, բայց տեսնում ենք՝ կոնֆլիկտի երկու կողմերն էլ են պատրաստակամություն հայտնում քայլեր ձեռնարկելու հակամարտության կարգավորման հարցում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ